Օնլայն հերթագրում 24/7
Հաճախորդները հերթագրվում են 3 քայլով՝ առանց զանգի, առանց հերթի։
Plano
Ավտոմատացրեք ընդունարանի աշխատանքը, բժշկական պատմագրերը և ֆինանսները մեկ հարթակում։ 24/7 օնլայն հերթագրում, խելացի հիշեցումներ և AI բազմալեզու օգնական Ձեր կլինիկայի համար։
Ընդունարանից մինչև բժիշկ, հաճախորդից մինչև հավատարմություն։
Հաճախորդները հերթագրվում են 3 քայլով՝ առանց զանգի, առանց հերթի։
Բոլոր բժիշկների գրաֆիկները մեկ էկրանին, հաճախորդի ամբողջ պատմությունը՝ մեկ սեղմումով։
Յուրաքանչյուր բժիշկ տեսնում է իր օրագիրը, ծառայությունները և արձագանքները։
Հանրային էջ բժիշկներով, ծառայություններով և առցանց հերթագրումով։
Հոսթինգ, թարմացումներ, պահուստավորումներ և մշտադիտարկում՝ մեզանից։
Միացրեք միայն այն, ինչ պետք է ձեր կլինիկային։ Յուրաքանչյուր մոդուլ միանում է առանձին՝ առանց նոր ծրագրի և նոր ուսուցման։
Այցից հետո բուժառուն ստանում է հղում, գնահատում է բժշկին, իսկ լավագույն կարծիքները հրապարակվում են կայքում։
Բոնուսային միավորներ, ընկերոջ հրավեր, Google-ի կարծիքի պարգև և անձնական էջ բուժառուի համար։
Զեղչեր ըստ ծառայության և ժամկետի՝ կայքի բաններով և ավտոմատ կիրառմամբ ամրագրման պահին։
6-ամսյա հսկողություն, բուժման շարունակություն, չեկած բուժառուներ՝ ավտոմատ հիշեցումով WhatsApp-ով, SMS-ով, Telegram-ով և էլ. փոստով։
Կայքի օգնականը հասկանում է հարցը, առաջարկում է ճիշտ ծառայությունը և ուղղում է համապատասխան բժշկին։
Ձայնային հաղորդագրություն Telegram-ով կամ հավելվածից՝ համակարգը վերծանում է և պատրաստում այցը հաստատման։
Ամրագրումների ժամային պատկեր, բուժառուների ժողովրդագրություն և տեղանք՝ մարքեթինգային որոշումների համար։
Այցի գրառումներ, ատամների քարտեզ, ֆայլեր և նկարներ՝ բոլորը բուժառուի քարտում։
Պլան փուլերով և գնով՝ ուղարկվում է բուժառուին հղումով, որը կարող է հաստատել կամ մերժել առցանց։
Հասույթ, վճարումներ, ծախսեր և եկամուտ՝ ըստ ամսվա, ծառայության և բժշկի, մեկ վահանակում։
Նյութերի պահեստ, խմբաքանակներ, ժամկետներ և ծառայության իրական ինքնարժեք։
Բժիշկների հոնորարը՝ ավտոմատ հաշվարկով, ամսական փակմամբ և տպելու պատրաստ թերթիկով։
Լաբորատոր աշխատանքների հսկողություն՝ ուղարկված, ստացված, հաստատված, և ծախսը կապվում է այցին։
Կանխիկ վճարումը տպվում է ՀԴՄ-ով ուղիղ ծրագրից՝ Aisino A90 սարքի ինտեգրմամբ և վերադարձի կտրոնով։
Զանգ կամ հաղորդագրություն Telegram/WhatsApp-ով՝ նույն օրվա ընթացքում պատասխանում ենք։
Տեղափոխում ենք Ձեր բուժառուների բազան (տետրից, Excel-ից) անվճար։
Հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Ձեր տիրույթում, ձեր բրենդով։
Ամեն ինչ ներառված է՝ օնլայն հերթագրում, ընդունարանի CRM, բժշկի պորտալ, ավտոմատ հիշեցումներ, հավատարմություն, AI, կայք և սերվերի սպասարկում։
Տեղադրման վճարը միշտ անվճար է։ Մինչև օգոստոսի 31-ը՝ նաև տվյալների տեղափոխումը անվճար։
Սովորաբար՝ 1 աշխատանքային օր։ Կլինիկան, բժիշկներին, ծառայությունները և ձեր բրենդը կարգավորում ենք մենք։
Այո։ Ընդունում ենք Excel/CSV, նաև ձեռագիր տետրեր՝ նկարից: Առաջին 10 կլինիկաների համար՝ անվճար։
Հայերեն, ռուսերեն և անգլերեն՝ բուժառուի էջում, ընդունարանի պանելում և բոլոր հաղորդագրություններում։
Այո։ Կլինիկայի սեփական Telegram բոտով ուղարկվում են հաստատումներ, հիշեցումներ, արձագանքի հարցումներ։ Բուժառուները կարող են գրել բոտին։
Այո։ Ձեր լոգոն, ձեր գույները, ձեր տիրույթը (օր.՝ yourclinic.am)։ Plano-ն մնում է ֆոնին, առջևում ձեր կլինիկան է։
Այո։ Տվյալները պահվում են պաշտպանված ենթակառուցվածքում, յուրաքանչյուր կլինիկայի տվյալները տարանջատված են, իսկ հասանելիությունը սահմանվում է ըստ աշխատակցի դերի։ Գործողությունները վերահսկվում են, որպեսզի բժշկական տվյալները տեսնեն միայն իրավասու անձինք։
Plano-ի առցանց համաժամացումը, նոր գրանցումները և հաղորդագրությունների ուղարկումը պահանջում են ինտերնետ։ Արդեն բացված էջի որոշ տվյալներ կարող են մնալ տեսանելի կարճատև խափանման ժամանակ, բայց լիարժեք աշխատանքը վերականգնվում է կապի վերադարձից հետո։
Պահուստավորումը կատարվում է կառավարվող ամպային ենթակառուցվածքում՝ համակարգային կրկնօրինակներով և վերականգնման ընթացակարգերով։ Սա նվազեցնում է սարքի խափանման կամ պատահական կորստի ռիսկը։